|
||||||||||||||||
| ØÇçáó³éáõÙÝ»ñ |
|---|
<<Համայնքային զարգացումներում ՀԿ-ների ընդգրկվածությունը>>
Սեպտեմբերի 29-ին ԱՀՀ ՀԿ կենտրոնում տեղի ունեցավ <<Համայնքային զարգացումներում ՀԿ-ների ընդգրկվածությունը>> թեմատիկ ՀԿ/ԶԼՄ հանդիպում:
Հանդիպման նպատակն էր հանրության ուշադրությունը սևեռել Հայաստանի համայնքների կայացման գործընթացներում ՀԿ-ների կատարած աշխատանքներին:

Կարեն Առաքելյանը (<<Ապավեն համայնքներին>> ԲՀԿ) ներկայացնելով <<Համայնքի առողջապահության խնդիրների, աղքատության նվազեցում>> ծրագիրը նշեց, որ համայնքների բնակչության առողջական վիճակի բարելավմանն ուղղված իրենց աշխատանքների արդյունքում հանրապետության տարբեր համայնքներում ստեղծվել են առողջության վերահսկման և բուժման նոր հնարավորություններ: Այսպես, համայնքի անդամների 40%-ը պարբերական նվիրատվություններ է կատարում համայնքի օգտին, որի արդյունքում բնակիչներն իրենց դեղորայքի կարիքները բավարարում են այդ միջոցներով: Արդարացրել է իրեն նաև համայնքային առողջապահական հրատապ խնդիրներին արագ արձագանքելուն ունակ տեղական բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը: Հնչեցվեց այն միտքը, որ համայնքերում ծավալված նմանօրինակ աշխատանքների հաջողությունները ու ձեռքբերումները չկորցնելու համար կառավարության համաֆինանսավորման հարցի լուծումը անհրաժեշտություն է:
Նատալյա Մարտիրոսյանը (<<Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե>> ՀԿ) պատմեց <<Աշխատում ենք միասին, ստեղծում ենք կապեր համայնքում>> անվանումն ունեցող ծրագիրի մասին ասելով, որ հանրապետության 10 համայնքներում կազմակերպված քննարկումները ցույց են տվել, որ բնակչությունը կարիք ունի հասկանալու ՏԻՄ-երի դերն ու ֆունկցիաները իր կյանքում: Ծրագիրը նպատակաուղղված է եղել տեղական իշխանությունների և հանրության միջև երկխոսության խթանմանը, տեղական հիմնախնդիրների լուծման գործում բնակչության մասնակցության մեծացմանը և համագործակցության, գործընկերության ուղիների բացահայտմանը՝ թեև բնակիչները ՏԻՄ-ին որպես գործընկերության կողմ տեսնելու պրոբլեմ ունեն: Ծրագրի իրականացման ընթացքում բացահայտվել և վերլուծվել էին համագործակցությանը խոչընդոտող հանգամանքները և առաջարկվել դրանց հաղթահարման ուղիներ, գործողությունների պլաններ:
Ինեսա Գաբայանի (<<Կանանց համահայկական միություն>> ՀԿ) ներկայացրած <<Կանանց մասնակցությունը ջրային ռեսուրսների կառավարմանը>> ծրագիրն ուղղված էր կանանց շրջանում ջրօգտագործման հարաբերությունների տնտեսական և իրավական հիմքերի մասին գիտելիքների տարածմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման գործընթացներում կանանց մասնակցության ապահովմանը: Որոշ համայնքներում կանանց սոցիալական ակտիվության և տեղական պաշտոնական կառույցներում ընդգրկվածության առումներով լուրջ քայլեր են արվել:
Կարիքավոր խմբերի իրազեկության մակարդակի բարձրացման, ուսուցման, աշխատաշուկայում գործազուրկների մրցունակությանը հասնելուն ուղղված <<Չարենցավանի համայնքային աջակցության կենտրոն>> ՀԿ աշխատանքները ներկայացրեց Աշոտ Ծերունյանը: Մի քաղաքում՝ Չարենցավանում, որտեղ ՀԿ սեկտորը իր առաջին քայլերն է կատարում, տեսանելի արդյունքներ են արձանագրվել: ՀԿ-ի իրականացրած ուսուցողական ծրագրի շնորհիվ դասընթացների մասնակիցների կեսից ավելին աշխատանք է գտել: Քաղաքում ՀԿ-ի ջանքերի շնորհիվ գործող ինտերնետ կապից օգտվելու և համակարգչային գիտելիքներ ստանալու հնարավորությունը մեծ աշխուժություն է առաջացել բոլոր սեկտորների շրջանում:
Հանդիպմանը ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչները առաջ քաշեցին ՀԿ/ԶԼՄ փոխհարաբերությունների ռազմավարությունը փոխելու հարցը: Առաջարկվեց երրորդ սեկտորի աշխատանքերի լուսաբանման գործում ընդգրկել և լրատվական, և թեմատիկ խմբագրությունների լրագրողներին, ինչպես նաև տեղական լրագրողներին համայնքային ծրագրերում ընդգրկել որպես համայնքի անդամ:
Հանդիպումից անմիջապես հետո մասնակիցներին մատուցվեցին նաև համայնքային ծրագրերով զբաղվող ՀԿ-ներին աջակցող արտերկրում գործող դոնորների և համագործակիցների մասին տեղեկատվություն, թեմային առնչվող սպասվող կոնֆերանսների հայտերի ձևեր: Վերջիններս կարելի է ձեռք բերել այստեղից:
Միջոցառմանը ներկա էին համայնքային ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև, հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների և ՏԻՄ -երի ներկայացուցիչներ:
Թեմային վերաբերող հարցերով կարող եք դիմել՝
Կարեն Առաքելյանին
<<Ապավեն համայնքներին>> ԲՀԿ
էլ. փոստ՝ fund_stc@netsys.am
Նատալյա Մարտիրոսյանին
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե ՀԿ
էլ. փոստ՝ hca@netsys.am
Ինեսա Գաբայան
<<Կանանց համահայկական միություն>> ՀԿ
էլ. փոստ՝ Inessa_gabayan@yahoo.com
Աշոտ Ծերունյան
<<Չարենցավանի համայնքային աջակցության կենտրոն>> ՀԿ
էլ. փոստ ՝ ccsc@web.am
| <<<<< |
|---|
Փախստականների խնդիրները ՀԿ-ների աչքերով
Հունիսի 24-ին Ամերիկայի հայկական համագումարի Հասարակական կազմակերպությունների կենտրոնում (ԱՀՀ ՀԿ կենտրոն) տեղի ունեցավ ՀԿ/ԶԼՄ թեմատիկ հերթական հանդիպումը՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան: Հանդիպման նպատակն էր մեկ անգամ ևս հանրության ուշադրությունը սևեռել Հայաստանում ապրող փախստականների խնդիրների վրա, հատկապես նրանց իրավական, սոցիալական պաշտպանության և իրենց թողած բնակավայրի նախկին ծանոթների հետ տեղեկատվության փոխանակման հարցերին:

Ելույթներով հանդես եկան "Վերադարձ Հայք" ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Մելիկ-Պաշաևը, թեման՝ "Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ" և "Զինորի մայր" ՀԿ-ի նախագահ Գրետա Միրզոյանը, թեման՝ "Հույսի փոստը հարևանների միջև":
Ելույթ ունեցողները խոսեցին վերոնշյալ ծրագրերը ձեռնարկելու շարժառիթների և անդրկովկասի փախստականների սոցիալական ադապտացիայի հարցերի վրա դրանց հնարավոր ազդեցությունների մասին:
"Զինվորի մայր" ՀԿ-ն ներկայացրեց, թե ինչպես են նրանք Ադրբեջանի հումանիտար հետազոտությունների միության հետ համատեղ տարածաշրջանային "Փոստ "Հույս"" ծրագրի միջոցով վերականգնում փախստականների նախկին ընկերական կապերը, նամակների միջոցով իրականացնում տեղեկատվության փոխանակություն, ինչը կնպաստի երկու կողմի փախստականների հոգեբանական մերձեցմանը, ապրած օրերի հոգեբանական ճգնաժամի հաղթահարմանը: Ի նկատի ունենալով ներկա քաղաքական լարվածությունը ծրագրի հեղինակները համոզված են, որ նաև ՀԿ տարածաշրջանային համագործակցության ճանապարհով երկու երկրների ժողովուրդները ընդառաջ քայլ են անում միմյանց:
Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաև "Վերադարձ Հայք" և "Հայաստանի փոխստականների աջակցության լիգա" ՀԿ-ների կողմից համատեղ իրարականցվող "Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ" ծրագիրը, որը հասարակության մեջ փախստականնների լիարժեք ինտեգրման նպատակով վերականգնում է կորցրած փաստաթղթերը: Աշխատանքային գրքույկների, կրթական վկայականների, ամուսնության գրանցման և այլ փաստաթղթերի վերականգնման հարցերով ծրագրին արդեն դիմել է 100-ից ավել փախստական: Հայաստանյան ՀԿ-ները ծրագիրն իրականացնում են ադրբեջանական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Հայկական կողմը արդեն սկսել է Սպիտակի և Ստեփանակերտի ադրբեջանցիների փաստաթղթերի որոնման աշխատանքները:
Միջոցառման ժամանակ կառավարությանը առընթեր միգրացիայի և փախստականների հարցերով վարչության պետի տեղակալ Լ. Ասլանյանը շատ բարձր գնահատեց ՀԿ-ների նմանօրինակ գործունեությունը, հատուկ շեշտելով, որ շատ հաճախ այն ուղիներն ու մեթոդները, որ օգտագործում են ՀԿ-ները քաղաքական և այլ նկատառումներով իշխանությունների համար ուղղակի անհասանելի են: Նշվեց նաև, որ վարչությունը վերջերս իր գործունեության ուղղություններից մեկն է համարել նաև հասարակական կազմակերպություններին օգնություն ցուցաբերելու գործը:
Միջոցառմանը հրավիրվել էին փախստականների հիմնախնդիրներով զբաղվող բոլոր հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև, հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների և իշխանությունների ներկայացուցիչներ:
Հանդիպումից անմիջապես հետո մասնակիցներին մատուցվեցին նաև փախստականների խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին աջակցող արտերկրում գործող դոնորների և համագործակիցների մասին տեղեկատվություն, ինչպես նաև սպասվող կոնֆերանսների հայտերի ձևեր: Վերջիններս կարելի է ձեռք բերել նաև այստեղից:
Թեմային վերաբերող հարցերով կարող եք դիմել՝
Ռոբերտ Մելիք-Փաշաևին
"Վերադարձ Հայք" ՀԿ
Հեռ. 27-68-02, 52-85-99
էլ. Փոստ migration@dolphin.am
Նինա Բաղդասարյանին
"Հայաստանի փոխստականների աջակցության լիգա" ՀԿ
Հեռ. 58-10-77
էլ. Փոստ liga@arminco.com
Գրետա Միրզոյանին
"Զինվորի մայր" ՀԿ
Հեռ (374-1) 52-99-31, 52-32-02
էլ. Փոստ armgreta@arminco.com
| <<<<< |
|---|
ՀԿ-ՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՒՄ
Ապրիլի 6-ին, Ամերիկայի հայկական համագումարի ՀԿ Ուսուցման և տեղեկատվական միջոցների կենտրոնում տեղի ունեցավ “ՀԿ-ները Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներում” թեմայով կլոր սեղան: Միջոցառմանը մասնակցեցին առողջապահության հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև հիմնադրամների և իրավաբանական անձանց միությունների, միջազգային կազմակերպությունների և իշխանությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ժամանակ հանդես եկան “Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիա” ՀԿ-ի նախագահ Սամվել Հովաննիսյանը, “Մարդու առողջությունը մարդասիրական հիմնադրամ” ՀԿ-ի նախագահ Դավիթ Պետրոսյանը, “Դեղերի օգտագործման հեռազոտական խմբից” Իրինա Ղազարյանը և “Աննա” Սպառողների Ազգային Ասոցիացիայից Մելիտա Հակոբյանը հետևյալ թեմաներով՝
“Ոչ առևտրային կազմակերպությունների-պետական-առևտրային սեկտորների հնարավոր համագործակցության ձևերը առողջապահական հիմնախնդիրների լուծման գործում”
“Դեղերի օգտագործման բնագավառի խնդիրները Հայաստանում”
“Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության, արտոնությունների համակարգի, հիվանդի իրավունքի պաշտպանության խնդիրներ”:
Բանախոսները առողջապահության ոլորտի բարեփոխումների գործընթացներում նշեցին հետևյալ խնդիրները`
Առողջապահության ոլորտի բարեփոխումների պետական քաղաքականության մեջ գերակշռող “ի՞նչ անել” քայլերի համար բացակայում է “ինչպե՞ս անել” հատվածը, Իշխանությունների կողմից պրոֆեսիոնալներից կազմված ՀԿ-ների ուժերը լիարժեք չեն օգտագործվում,
Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից կատարվեցին հետևյալ առաջարկությունները՝
Առողջապահական համակարգի բարենորոգումների գործընթացներում ՀԿ-ների ներգրավվածությունը ապահովելու համար անհրաժեշտ է կատարել համակարգային փոփոխություններ: Անհրաժեշտ է ձեռք բերել պայմանավորվածություն առ այն, որ տարբեր ՀԿ-ներ պարտադիր մասնակցեն քաղաքականությունների և բարեփոխումների մեխանիզմների մշակման գործընթացներին,
Մշակվի ՀԿ-ի կամ ՀԿ-ների խմբերի առաջարկությունների քննարկման կանոնակարգ
Սեկտորալ գործընկերության սկզբունքով ՀԿ-ներին ընդգրկել կրթական, լուսավորչական գործընթացներում:
Քննարկմանը ներկա ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Արմեն Մուրադյանը իր ելույթում շեշտեց, որ “հանրապետության առողջապահության բարեփոխումների գործընթացում կա բաց դաշտ և դա ՀԿ-ները կարող են գրավել”
Նախևառաջ փորձագիտական ուսումնասիրությունների ու չափորոշիչների մշակման աշխատանքներին մասնակցելով,
սպառողի և առողջապահական ծառայություն մատուցողի մակարդակի բարձրացման աշխատանքները կառուցելով իրավունք-պարտականություն տանդեմի վրա:
Կարևորագույն տեղ հատկացնելով ԶԼՄ-ներին՝ նրանց առաջարկվեց բարեփոխման գործընթացները մեկնաբանել զգուշորեն, “լինել և կոմպետենտ, և հանրամատչելի”:
Հանդիպումից անմիջապես հետո մասնակիցներին մատուցվեցին առողջապահության ոլորտին աջակցող արտերկրում գործող դոնորների մասին տեղեկատվություն, սպասվող կոնֆերանսների և դրամաշնորհների հայտերի ձևեր: Այդ նյութերը կարելի է ձեռք բերել նաև այստեղից:
Թեմային վերաբերող հարցերով կարող եք դիմել՝
“Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիա” ՀԿ
Սամվել Հովաննիսյան
Հեռ. 23-48-51, 23-48-62
Էլ. փոստ f-fammedic@nih.sci.am
“Մարդու առողջությունը մարդասիրական հիմնադրամ”
Դավիթ Պետրոսյան
Հեռ. 56-65-21, (09) 43-71-58
Էլ. փոստ healthhuman@ngoc.am
“Դեղերի օգտագործման հեռազոտական խումբ”
Իրինա Ղազարյան
Հեռ. 56-65-51, (09) 42-72-46
Էլ. փոստ durg@mail.ru
“Աննա” Սպառողների Ազգային Ասոցիացիա
Մելիտա Հակոբյան
Հեռ. 24-92-04, 52-04-40, (09) 47-05-79
Էլ. փոստ anna_cna@infocom.am
“ՀԿ-ները ընդդեմ կանանց և երեխաների հանդեպ բռնության”
Դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-12:00ը Ամերիկայի հայկական համագումարի Հասարակական կազմակերպությունների կենտրոնում (ԱՀՀ ՀԿ կենտրոն) կայացավ “Հաշմանդամ երեխաները ՀԿ սեկտորի շահառուներ” վերտառությունը կրող ՀԿ/ԶԼՄ թեմատիկ հերթական հանդիպումը:

Միջոցառումը կազմակերպվել էր “Կովկասյան 16-օրյակ ընդդեմ Գենդերային բռնության քարոզարշավը շրջանակներում: 1989թ. 14 կանադացի ուսանողուհիներ սպանվել էին միայն այն պատճառով, որ ուզում էին դառնալ ինժեներ: Այս վայրենի գործողությունը պատճառ դարձավ 2 համաշխարհային քարոզարշավների՝ “Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ” և “Սպիտակ ժապավենի քարոզարշավ”, որը կանադացի տղամարդկանց աննախադեպ նախաձեռնությունն էր: 1991-ից ավելի քան 1000 կազմակերպություն շուրջ 100 երկրներում մասնակցում են ամենամյա “Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ” քարոզարշավին, որը կոչ է անում վերջ դնել կանանց հանդեպ բռնությունը: Երկու քարոզարշավներն էլ 2001-ից տարածվել են ողջ Հարավային Կովկասում:
“Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ”-ը տևում է նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը: Այն ներառում է հետևյալը.
Նոյեմբերի 25-ը՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի Միջազգային օր,
Դեկտեմբերի 1-ը՝ ՁԻԱՀ-ի համաշխարհային օր,
Դեկտեմբերի 6-ը՝ “Մոնրեալյան կոտորածի” օր,
Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օր:
“Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ. Հայաստան” միջոցառումներին մասնակցում են մոտ 30 մարդու իրավունքների և կանանց հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ներ և միջազգային կազմակերպություններ:
Դեկտեմբերի 3-ի անդիպման ընթացքում “Ակունք” էթնոսոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն, “Հայաստանի մայրության ֆոնդ”,”Կանաչ ճանապարհ սերունդներին”, “Հույս և օգնություն”, “Ընտանիք և նոր աշխարհ” Ընտանիքի աջակցության տեղեկատվական և հետազոտական կենտրոն ՀԿ-ների ներկայացուցիչները խոսեցին կանանց և երեխաների նկատմամբ կիրառվող բռնության մշակութային, ազգային և տարածաշրջանային ասպեկտներին, ներառյալ ընտանեկան բռնությունը և տրաֆիկինգը:
Հանդիպմանը մասնակցում էին մարդու իրավունքների և կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև պետական կառույցների և մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Թեմային վերաբերող հարցերով կարող եք դիմել՝
Միհրան Գալստյան, “Ակունք” էթնոսոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն ՀԿ (setako@arminco.com)
Սուսաննա Ասլանյան, “Հայաստանի մայրության ֆոնդ” Բարեգործական ՀԿ (maternity@ngoc.am)
Կարինե Մանուկյան, “Կանաչ ճանապարհ սերունդներին” Կանանց ՀԿ (zmanuk@arminco.com)
Նորա Մնացականյան, “Հույս և օգնություն” ՀԿ (hopehelp@ngoc.am)
“Հաշմանդամ երեխաները ՀԿ սեկտորի շահառուներ”
Նոյեմբերի 19-ին, ժամը 11:00-12:00ը Ամերիկայի հայկական համագումարի Հասարակական կազմակերպությունների կենտրոնում (ԱՀՀ ՀԿ կենտրոն) կայացավ ՀԿ/ԶԼՄ թեմատիկ առաջին հանդիպումը, որը նվիրված էր հաշմանդամ երեխաների առողջության, կրթության, իրավունքի պաշտպանության, աշխատանքային կողմնորոշման, մասնագիտական պատրաստման, միջնորդությանխնդիրներին և կրում էր “Հաշմանդամ երեխաները ՀԿ սեկտորի շահառուներ” վերտառությունը:

ԱՀՀ ՀԿ կենտրոնի կողմից նախաձեռնած ՀԿ/ԶԼՄ թեմատիկ հանդիպումների շարքի նպատակն է հանրության ուշադրությանը ներկայացնել ՀՀ բնակչության խոցելի խմբերի հիմխնդիրները, դրանց լուծման գործում հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև հիմնախնդիրների լուծման ճանապարհին առաջացած բարդությունները:
ՀԿ/ԶԼՄ թեմատիկ հանդիպման ընթացքում ելույթ ունեցան հետևյալ ՀԿ-ների ներկայացուցիչները.
Հաշմանդամ երեխաներիառողջություն՝
Ասյա Խաչատրյան, “Բժիշկների և ճարտարագետների միություն” ՀԿ
Արմինե Նիկողոսյան, Հաշմանդամների “Փյունիկ” միության Գյումրու մասնաճյուղ (Գյումրի)
Կրթություն՝
Սուրեն Օհանյան, “Հաշմանդամների “ՓԱՐՈՍ” կրթության և մշակույթի զարգացման կենտրոն” ՀԿ
Սուսաննա Ժամկոչյան, “Հավատ” վատ լսող երեխաների մայրերի ՀԿ
Իրավունքի պաշտպանություն՝
Նունե Պեպանյան, “Լուսաստղ” Հաշմանդամների բարեգործական միություն (Վանաձոր)
Մասնագիտական կողմնորոշում/պատրաստում՝
Մարիետտա Դանագուլյան, “Հույսի Օջախ” Մտավոր անկարողների մայրերի ՀԿ
Հանդիպմանը մասնակցում էին հաշմանդամ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև ՀՀ Ազգային Ժողովի, կառավարական կառույցների և մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
In the framework of previous projects run by NGO Center 835 non-governmental organizations were registered with the NGOC during 1994-2000. Hereunder you will find the list of these NGOs presented by sectors (extracted from NGOC database) and can download it. The list is in PDFformat. To view PDF files download the Adobe Acrobat Reader.




